Աստենոպիա (աչքերի հոգնածություն)



Սովորաբար, աստենոպիան ի հայտ է գալիս համակարգչի առջև երկար աշխատելու կամ շատ կարդալու հետևանքով: Սակայն, պատահում է, որ աստենոպիայի առաջացմանը նպաստում են տեսողության խանգարումները՝ կարճատեսությունը, հեռատեսությունը, աստիգմատիզմը կամ տեսողության տարիքային փոփոխությունները, ինչի հետևանքով աչքը կորցնում է մոտ գտնվող իրերի վրա կենտրոնանալու ունակությունը: Որպես կանոն, այդպիսի փոփոխությունները երևան են գալիս 40 տարեկանից հետո:
Աստենոպիայի ախտորոշումը կատարում է բժիշկ-ակնաբույժը, հիմնվելով տիպիկ բողոքների վրա, հատուկ ակնաբուժական հետազոտությունից հետո: Շատ դեպքերում միաժամանակ հայտնաբերվում է հեռատեսություն, կարճատեսություն, աստիգմատիզմ և ցիլիառ մկանի թուլություն: Աստենոպիայի կանխարգելման ու բուժման համար անհրաժեշտ է վերականգնողական թերապիա, հեռատեսության և կարճատեսության ճշգրիտ, ժամանակին արված կորեկցիա, տեսողության հիգիենիկ նորմերի, աչքի լարվածության և հանգստի ճիշտ հերթականության պահպանում:
..