Նեյրոպաթիկ ցավ



Նեյրոպաթիկ ցավը բնորոշվում է նրանով, որ ի հայտ է գալիս որպես սոմատոսենսոր համակարգի վնասման կամ հիվանդությունների ուղղակի հետևանք:
- Ծայրամասային նեյրոպաթիկ ցավը կարող է առաջանալ նյարդի վնասման կամ որևէ հիվանդության հետևանքով. գոտկային ռադիկուլոպաթիա (իշիաս),
պոստհերպետիկ նևրալգիա, դիաբետիկ նեյրոպաթիա, ՄԻԱՎ ծագման նեյրոպաթիա, խրոնիկական հետվիրահատական ցավեր:
- Կենտրոնական նեյրոպաթիկ ցավեր կարող են առաջանալ ինսուլտից կամ ողնուղեղի վնասումից հետո, ցրված սկլերոզի, ինչպես նաև նյարդաբանական և նյութափոխանակային որոշակի պաթոլոգիական իրավիճակներում:
- Նեյրոպաթիկ ցավերին բնորոշ է տհաճ ախտանշանների առկայությունը՝ այրող կամ կրակող ցավեր, թմրածություն, զգայական խանգարումներ, որոնք դժվար է լինում նկարագրել: Որոշ դեպքերում դասականորեն ոչ նեյրոպաթիկ
համարվող ցավերը՝ օր. օստեոարթրիտային և քաղցկեղային ցավերը, նույնպես կարող են ունենալ նեյրոպաթիկ բնութագրեր:
- Կլինիցիստը կարող է հաստատել նեյրոպաթիկ ցավը՝ հայտնաբերելով նյարդերի վնասման առկայությունը՝ օր. զգացողության խանգարումներ (հիպեր- կամ հիպոէսթեզիա), ալլոդինիա:
- Ստանդարտ ցավազրկողները հարաբերականորեն անարդյունավետ են նեյրոպաթիկ ցավերի պարագայում: Ցուցված են հակացնցումային/հակաէպիլեպտիկ դեղերի (գաբապենտին, պրեգաբալին), հակադեպրեսանտների (ամիտրիպտիլին, դուլոքսետին), և/կամ տեղային
ազդեցության դեղամիջոցները, ինչպես նաև այլ դեղերի և ոչ դեղորայքային միջոցների կիրառումը:
- Չնայած դեղերի և բուժման ուղեցույցների ապացուցվածարդյունավետությանը, հետազոտությունները ցույց են տալիս, որ նեյրոպաթիկ
ցավերը շարունակվում են մնալ ոչ բավարար բուժված՝ անգամ զարգացած երկրներում:
- Ակնհայտ է նաև, որ արդյունավետ դեղերի մի մասն անհասանելի է շատ երկրներում՝ հիմնականում թանկ լինելու պատճառով:
- Հիվանդների և բուժաշխատողների շրջանում նեյրոպաթիկ ցավերի մասին տեղեկացվածության բարելավումը կբերի խրոնիկական նեյրոպաթիկ ցավերով հիվանդների բուժման արդյունավետության բարձրացման: