Ինչպե՞ս պատրաստվել արյան լաբորատոր հետազոտությանը



Սովորաբար, արյան անալիզի հանձնումը տեղի է ունենում վաղ առավոտյան, այս պայմանավորված է մի շարք հանգամանքներով.

• Արյան որոշ ցուցանիշներ փոփոխվում են՝ օրվա ժամից կախված: Գիշերվանից հետո բոլոր ցուցանիշները միտում ունեն մոտենալ նորմայի սահմանին, այդ փաստով է պայմանավորված ստացվելիք առավել ճշգրիտ արդյունքը:
• Արյան հետազոտության համար նմուշ պետք է հանձնել քաղցած վիճակում՝ սնունդ ընդունելուց 8-12 ժամ հետո:
• Ավելի նպատակահարմար է հետաձգել նախաճաշը և արյուն հանձնել առավոտյան ժամերին:

Գոյություն ունեն հստակ սահմանված կանոններ, որ ցանկալի է պահպանել՝ պաստրաստվելով արյան նմուշի հանձնմանը:

• Լաբորատորիայում արյան նմուշ հանձնելուց առաջ չի կարելի ընդունել շաքար պարունակող ըմպելիքներ: Խիստ ծարավի դեպքում նպատակահարմար է խմել չգազավորված ջուր: Նմուշի հանձնումից մի քանի շաբաթ առաջ ընկած ժամանակահատվածում խորհուրդ չի տրվում օգտագործել դեղորայքային պրեպարատներ՝ արդյունքը չշեղելու համար:
• Արգելվում է ալկոհոլային խմիչքի ընդունումը:
• Խորհուրդ չի տրվում անալիզի հանձնման նախորդ օրերին օգտագործել յուղոտ սնունդ:
• Խորհուրդ չի տրվում ծխել պրոցեդուրայից առաջ:
• Ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով ևս արյան ցուցանիշները կարող են խաբուսիկ լինել, այդ իսկ պատճառով, խորհուրդ ենք տալիս նստել լաբորատորիայի ընդունարանում 15-20 րոպե, որպեսզի օրգանիզմը գա նորմալ վիճակի:
• Արյան հետազոտությունից առաջ խորհուրդ չի տրվում անցնել ուլտրաձայնային, ռենտգեն հետազոտություն և ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ: