Ֆետալ ֆիբրոնեկտին



Ինչ է իրենից ներկայացնում ֆետալ ֆիբրոնեկտինը

Ֆետալ ֆիբրոնեկտինը սպիտակուց է, որն ապահովվում է սաղմնապարկի ամրացումը արգանդի ներքին պատին: Հաճախ այն ներկայացնում են դոնդողանման զանգված:

Սովորաբար նրա մեծ քանակ դիտվում է հղիության վաղ շրջանում, ինչպես նաև նախածննդաբերական շրջանում:

Ֆիբրոնեկտինային տեստը օգնում է մեծ ճշգրտությամբ կանխագուշակել վաղաժամ ծննդաբերության հավանականությունը: 22-35շաբաթում ֆետալ ֆիբրոնեկտինի ի հայտ գալը հեշտոցային արտադրությունում խոսում է վաղաժամ ծննդաբերության հնարավորության մասին:

Ֆիբրոնեկտինային թեստը սովորաբար ցուցվում է այն կանանց, որոնց մոտ 24 ից 35 շաբաթների միջև ընկած ժամանակահատվածում նկատվում են վաղաժամ ծննդաբերության սիմպտոմներ, այնպիսիք ինչպիսիք են կծկումները , արյունային արտադրությունը հեշտոցից, ցավ մեջքի հատվածում, ջրերի արտահոսք:Բացի վերը նշվածից այս անալիզը ցանակալի է հանձնել նաև վաղաժամ ծննդաբերության բարձր ռիսկի գոտում գտնվող կանանց , անգամ եթե բնորոշ սիմպտոմատիկան առկա չէ:

 

 

 

Անալիզի ընթացքը և ճշտգրտությունը

Ֆիբրոնեկտինային տեստի դրական արդյունքը հաստատվում է եթե այն հայտնաբերվել է 24-35 շաբաթների միջև ընկած ժամանակահատվածում, բայց այնուամենայնիվ թեստի դրական արդյունքից մինչև բուն ծննդաբերության սկիզբը կարող ձգվել 1 շաբաթ (16 % դեպքերում):Տեստի դրական արդյունքը ստանալուց հետո պետք է սկսել դեղորայքային բուժում և խիստ անկողնային ռեժիմ:Հնարավոր է նաև կարիք լինի ստերոիդների ներարկման երեխայի թոքերի զարգացումը խթանելու համար:

Թեստի բացասական արդյունքը վկայում է այն մասին, որ հղիությունը կընթանա նորմալ մոտակա 1-2 շաբաթվա ընթացքում:

Ֆիբրոնեկտինային թեստի վերցնելու գործընթացը ցավոտ չէ:Մատերիալը վերցվում է հեշտոցից և արգանդի վզիկից: Թեստի սխալ լինելու հնարավորությոոոոոունը բացառվում է:Լաբորատորիա հասնելուց ամենաշատը 1 ժամվա ընթացքում պատասխանը պատրաստ է լինում:Անալիզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ է տրվում խուսափել սեռական կոնտակտից (կեղծ դրակական պատասխանի կարող է բերել): Կեղծ դրական արդյունք կարող է դիտվել. Եթե անալիզ հանձնելուց մեկ-երկու օր առաջ կատարվել է տրանսվագինալ զննություն, ներհեշտոցային լվացում կամ սեռական հարաբերություն:

Նմուշառումը կատարվում է ստերիլ զոնդի միջոցով, որը պետք է թողնել հեշտոցում կամ արգանդի վզիկում 10-15վրկ, որպեսզի այն կուտակի արտազատուկը: Այնուհետև զոնդը ուղղահայաց դիրքով պետք է դնել նմուշառման հեղուկի մեջ` ինտենսիվ պտտելով 10վրկ:

Նմուշները պետք է հետազոտվեն հնարավորինս շուտ, ոչ ավելի քան 4 ժամվա ընթացքում: Եթե նմուշը այդ ժամանակահատվածում չի հետազոտվում, ապա պետք է այն սառեցնել