Հղիություն և տոքսիկոզ



Ինչպես վարվել հղիության ժամանակ տոքսիկոզի դեպքում


Մասնագետները մինչ օրս ընդհանուր եզրահանգման չեն եկել, թե ինչն է տոքսիկոզի առաջացման պատճառը հղիության ժամանակ: Սակայն ապագա մայրիկներին այդ անորոշությունը չի օգնում. տոքսիկոզը կարող է փչացնել թե ինքնազգացողությունը, թե տրամադրությունը:

Համարվում է, որ հիմնականում տոքսիկոզի դրսևորումները սննդի հետ են կապված: Նման պարագայում խորհուրդ է տրվում.

Սրտխառնուքի և փսխուքի նոպաները պետք է կանխել: Առավոտյան հենց անկողնում կարելի է ուտել պանրով բուտերբրոդ կամ այլ բան: Օրվա ընթացքում աշխատեք անհրաժեշտ եղած պարբերականությամբ թեթևակի սնվել, որպեսզի փողոցում ձեզ վատ չզգաք:
Կերեք շուտ-շուտ, բայք քիչ-քիչ: Երբ ստամոքսը երկար ժամանակ դատարկ է մնում, ինքնամարսում է տեղի ունենում, ինչը կարող է ստտխառնուք առաջացնել:
Խուսափեք մթերքներից և հոտերից, որոնցից ձեզ վատ եք զգում: Ավելի լավ է շուտ դուրս գալ խոհանոցից, երբ, օրինակ, ձուկ է պատրաստվում, քան թե քաղաքավարության կոնեններից ելնելով մնալ:
Ամեն օր խմեք բավարար քանակությամբ հեղուկ, հատկապես եթե հաճախ եք ունենում փսխուքի նոպաներ: Հեղուկներից նախընտրելի են մրգերի և հատապտուղների հյութերը, հանքային ոչ գազավորված ջուրը, կանաչ ոչ թունդ թեյը:
Սնվելուց հետո խուսափեք կտրուկ շարժումներից, շտապ մի վեր կացեք, մի կռացեք: Ուտելուց հետո որոշ ժամանակ հարկավոր է, որ ողջ մարմինը գտնվի ուղղահայաց վիճակում, քանի որ նստած և պառկած դիրքերը կարող են սրտխառնուքի պատճառ դառնալ:
Խորհրդակցեք ձեր բժշկի հետ հատուկ վիտամիններ ընդունելու հարցով` լրացնելու որոշ նյութերի` տոքսիկոզով պայմանավորված «դիետայի» հետևանքով առաջացած պակասը:

Եթե տոքսիկոզի դրսևորման պատճառ են կենցաղի ինչ-որ դրսևորումներ, նման դեպքում

- ցանկալի չէ օգտագործել օծանելիք, սուր հոտ ունեցող լոգանքի գելեր և օճառ: Հնարավոր է, որ հարկ լինի հրաժարվել նաև կոսմետիկայից:
- Եթե վատ եք զգում մեքենայի մեջ, կամ ձեզ տհաճ է բենզինի հոտը, փորձեք օգտվել երթևեկության այլ միջոցներից, կամ մեքենայի մեջ դիմացի նստարանին նստեք:
- Հղիության առաջին եռամսյակում տանը վերանորոգում ձեռնարկելը ցանկալի չէ: Իսկ տոքսիկոզի դեպքում այդ հոտերը կհյուծեն ապագա մայրիկին:
- Լավ քունը և հանգիստը, հաճախակի զբոսանքները մաքուր օդում, տրամադրող միջավայրը տանը և աշխատավայրում կօգնեն լավացնել ինքնազգացողությունը: