ՄեդԷքսպրեսս բժշկական կենտրոն
(010) 27-97-47
(096) 27-97-47
Գլխավոր
Մեր մասին
Ծառայություններ
ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
Ուլտրաձայնային հետազոտություն
Նորություններ
Տեսադարան
Հետադարձ կապ
Հայ
Հայ
Рус
ENG
Գլխավոր
Մեր մասին
Ծառայություններ
ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
Ուլտրաձայնային հետազոտություն
Նորություններ
Տեսադարան
Հետադարձ կապ
Հայ
Рус
ENG
D-ԴԻՄԵՐ ԿԱՐԵՎՈՐ ՑՈՒՑԻՉ:
D-ԴԻՄԵՐԸ, ՈՐՊԵՍ ԹՐՈՄԲԱԳՈՅԱՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՐԵՎՈՐ ՑՈՒՑԻՉ:
D -դիմերը՝ ֆիբրինոլիզի պրոցեսի ընթացքում թրոմբի քայքայվելուց հետո արյան մեջ մնացած սպիտակուցն է: Այն կոչվում է «դիմեր», քանի որ պարունակում է ֆիբրինոգենի սպիտակուցի 2 համակցող մասնիկները: D -դիմերը առաջին անգամ նկարագրվել է 1970-ականներին, իսկ նրա դիագնոստիկ կիրառումը գտնվել է 1990-ականներին:
Թրոմբոզի ախտորոշման համար որոշվում է D -դիմ
երի կոնցենտրացիան արյան մեջ՝ D -դիմեր թեստ: D -դիմեր թեստը կարևորագույն հետազոտություն է թրոմբային խանգարումները ախտորոշելու համար: Այն դեպքում, երբ բացասական արդյունքը ամբողջովին բացառում է թրոմբոզի առկայությունը, դրական արդյունքը կարող է պայմանավորված լինել թրոմբոզի առկայությամբ: Թեստի գլխավոր նպատակը թրոմբոէմբոլիան բացառելն է: Բացի այդ, այն կիրառվում է այնպիսի խանգարումների ախտորոշման համար, ինչպիսիք են արյան ներանոթային մակարդելիության սինդրոմը (ДВС-синдром ), խորանիստ երակների թրոմբոզը, թոքերի թրոմբոէմբոլիան, հյուսվածքների լայնածավալ վնասվածքները կամ վիրահատական միջամտությունները, սրտի անբավարարությունը, վարակները, բորբոքումները, աորտայի շերտազատումը:
Մարդու արյան պլազմայի մեջ D -դիմերների առկայությունը սովորաբար աննշան է: Դրանց քանակը կտրուկ աճում է մակարդելիության համակարգի ակտիվացման դեպքում, օրինակ՝ թրոմբոզի կամ արյան ներանոթային մակարդելիության սինդրոմի առաջացման դեպքում:
Եթե D -դիմերի ցուցանիշը բարձր է, ապա թրոմբի առկայությունը հաստատելու համար կատարվում է ուլտրաձայնային դուպլեքս-հետազոտություն՝ երակների և զարկերակների հետազոտություն: Կախված կլինիկական իրավիճակից՝ հակակոագուլյացիոն թերապիան կարելի է սկսել կամ անմիջապես, կամ էլ՝ լրացուցիչ հետազոտություններից հետո:
D-դիմեր թեստը առաջին հերթին թույլ է տալիս խուսափել մի շարք վիզուալ հետազոտություններից և քիչ ինվազիվ է: Այն խորհուրդ է տրվում թրոմբոզի սկզբնական ախտորոշման համար:
D-Դիմեր թեստի տվյալների վերլուծման ժամանակ 50 տարեկանից բարձր անձանց համար չափորոշիչը համարվում է պաթոլոգիկ, եթե այն հավասար է , կամ բարձր՝ տարիքը բազմապատկած 10-ով ցուցանիշից:
Հղի կանանց մոտ, հղիության վաղ փուլերից սկսած՝ D -դիմերի մակարդակը արյան մեջ աստիճանաբար սկսում է բարձրանալ: Հղիության վերջին փուլերում D -դիմերի ցուցանիշը սկզբնականից 3-4 անգամ բարձր է լինում: D -դիմերի սովորականից ավելի բարձր ցուցանիշեր են գրանցվում բարդություններով ընթացող հղիության դեպքերում, ինչպես նաև՝ շաքարային դիաբետ, երիկամային հիվանդություններ ունեցողների մոտ:
• Նորմալ ցուցանիշներ. 286 նգ/մլ
Հղիների համար.
I եռամսյակ` 286 նգ/մլ
II եռամսյակ՝ 457 նգ/մլ
III եռամսյակ՝ 644 նգ/մլ
• Մակարդակի բարձրացում.
1. Զարկերակային և երակային թրոմբեր(այդ թվում, խորանիստ երակների թրոմբեր, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա)
2. Արյան ներանոթային մակարդելիության սինդրոմ (ДВС-синдром )
3. Վարակներ, սեպսիս
4. Բորբոքումներ
5. Երիկամային հիվանդություններ
6. Ընդարձակ հեմատոմաներ
7. Հղիություն
8. Վիրահատական միջամտություններ
9. Քաղցկեղային հիվանդություններ
10. Թրոմբոլիտիկ թերապիա