Վահանագեղձի ՈՒՁՀ անհրաժեշտություն



Ե՞րբ է անհրաժեշտ կատարել վահանագեղձի ուլտրաձայնային հետազոտություն:

1. Եթե պացիենտի աշխատանքը կապված է տարբեր վնասակար գործոնների հետ, այդ թվում՝ համակարգչի առջև երկար նստելու, կլիմայական գոտիների հաճախակի փոփոխությունների, սթրեսսային իրավիճակների հետ: Այս գործոնները կարող են հանգեցնել վահանագեղձի տարբեր հիվանդությունների:
2. Երբ պացիենտի տարիքը 40 տարեկանից բարձր է: Այս ընթացքում մեծանում է վահանագեղձում բարորակ կամ չարորակ գոյացություններ առաջանալու ռիսկը:
3. Այն դեպքերում, երբ տարբեր պաթոլոգիկ գործընթացներ բուժելու համար պացիենտին կյանքի ընթացքում նշանակել են տարբեր հորմոնալ պրեպարատներ:
4. Անհաջող ժառանգականության դեպքում՝ ազգականների մոտ վահանագեղձի պաթոլոգիաներ հայտնաբերելու դեպքում:
5. Շաքարային դիաբետի և այլ էնդոկրին հիվանդությունների հայտնաբերման դեպքում:
6. Հղիության ընթացքում՝ ինչպես պլանավորման փուլում, այնպես էլ՝ հղիության ընթացքում ցանկացած շեղումների ժամանակ:
7. Վահանագեղձի հիվանդությունների ախտանշանների դեպքում. քաշի անբացատրելի տատանումներ, դյուրագրգռություն կամ անբացատրելի դանդաղկոտություն, սրտամկանի կծկումների հաճախականության փոփոխություններ, որոնք չեն առաջացել դեղորայքի ընդունման հետևանքով, ջերմակարգավորման խանգարումներ: