Մեր մասին

Մեդէքսպրեսս բժշկական կենտրոնի հիմնադիրն է բժշկական գիտությունների թեկնածու Գարեգին Պետրոսյանը ,ում ավելի քան 35 տարվա աշխատանքային փորձ և արտերկրում ձեռք բերած բացառիկ մասնագիտացումը ապահովում են կենտրոնում ծառայությունների բացարձակ բարձր որակը ,սկսած ճշգրիտ ախտորոշումից մինչև առաջացած առողջական խնդիրների արդյունավետ բուժումը:

« Հնարավորինս արդյունավետ բուժման համար գոյություն ունի մի պարզ բանաձև՝ հարկավոր են լավ մասնագետներ ,ճշգրիտ ախտորոշում և բժշկական ոլորտի նորարությունների կիրառություն: Միայն այս բոլոր գումարելիների առկայության դեպքում են առողջական խնդիրները հաղթահարվում առանց որևէ նախապայմանների:Այդ իսկ պատճառով կազմակերպելով կենտրոնը ,մենք ներառել ենք բոլոր վերոհիշյալ գործոնները և երաշխավորում ենք մատուցած ծառայությունների բարձր որակը: »

- Եղեք առողջ:

Հարգանքներով՝ Գարեգին Պետրոսյան

«ՄեդԷքսպրեսս» բժշկական կենտրոնում աշխատում են մեծ փորձ և բարձր որակավորում ունեցող բժիշկներ: Ժամանակակից հագեցվածությունը և անձնակազմի մասնագիտացվածությունը երաշխավորում են հարմարավետ անհատական բուժում:
Եթե Դուք ունեք առողջական խնդիրներ՝ անհրաժեշտ է ստանալ որակավորված բժշկական օգնություն՝ «ՄեդԷքսպրեսս» բժշկական կենտրոնն այն է, ինչ անհրաժեշտ է Ձեզ:

Հիվանդությունների ախտորոշումը, դեղորայքային բուժումը, միջամտությունը կլինիկայում իրականացվում են անհատական մոտեցման սկզբունքով: Մեր բժիշկները սրտացավորեն և մեծ հոգատարությամբ կօգնեն ամեն այցելուի՝ համակցելով ժամանակակից հետազոտման մեթոդներն ու տարիներով փորձված ախտորոշման, բուժման եղանակները:
Կենտրոնը հագեցած է ժամանակակից նորագույն ախտորոշիչ և բուժական սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս բժշկական կենտրոնի սպասարկումն իրականացնել ամենաբարձր մակարդակով:

«ՄեդԷքսպրեսս» բժշկական կենտրոնի աշխատակազմն առաջարկում է որակյալ և բարձրորակ մասնագիտական բժշկական օգնություն: Շնորհիվ բուժման նորագույն մեթոդների և գերժամանակակից բժշկական սարքավորումների՝ «Մեդէքսպրեսս»-ն իր այցելուներին է առաջարկում համաշխարհային մակարդակի մասնավոր բժշկություն: Ծառայություններն առաջարկվում են մրցակցային գներով՝ «գին-որակ» լավագույն հարաբերակցությամբ: